Երգիծական հանդես «Ոզնի»-1.«Գրիգոր Մարգարյանին` Ադ...
Երգիծական հանդես «Ոզնի»-1.«Գրիգոր Մարգարյանին` Ադոլֆ Հիտլերից»էջ`3-րդ,5-րդ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հանդես
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Դիմերեսին Սասունցի Դավթի գծանկարն է: Ձախ եզրի մոտ զինվորների և հրասայլի պատկերներ են: Հուշագրության հեղինակը` գրող-լրագրող Գր. Մարգարյանը, բանտարկվել է 1942-ին: Հերհիշում է բանտարկության մանրամասները, բանտախցի օրերը, հարցաքննությունները, ինչպես նաև բանտարկության օրերին ում մասին էին ավելի շատ խոսում բանտարկյալները:
Խոսում էին Չարենցի մասին....., պատմում, որ Չարենցը բանտախցի պատին գրել է.«Ով պատմության նժարներ արդարադատ, անկաշառ ձեզ է դիմում Չարենցի վախճանը ահեղ, անարդար»:
Հուշագիրը նշում է, որ բանտում ջարդել են Չարենցի երկու ոտքերի մեծ ու փոքր ոլոքները, հիշում նաև Չարենցի հետ իր ծանոթության հանդիպումների մասին:
Դիմերեսին` վերևում, ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4574
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6840