«Երեկոյան Երեւան»-104 /7469/., «Իմացությամբ եւ տաղ...
«Երեկոյան Երեւան»-104 /7469/., «Իմացությամբ եւ տաղանդով» էջ` 3-րդ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ե. Պետրոսյանի գրախսությունը ՀԳԱ ակադեմիկոս Էդ.. Ջրբաշյանի «Չորս գագաթ» խորագրով ուսումնասիրությունների ժողովածուին է վերաբերում, որը ընդգրկում է հեղինակ 1965-80թ. Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Վ. Տերյանի եւ Չարենցի մասին գրած
հետազոտությունները: Արեւելահայ չորս գագաթները` պոեզիայի, գիտնականի ուսումնասիրություններում ներկայացված են համազոր ուժով ու նվիրումով: Վերջին գլուխը նվիրված է Չարենցին: Ջրբաշյանը հաստատում է իր այն միտքը, թե մեծերը իրոք «անսպառ» են:
Գիտնականը հաջողությամբ քննության է առել 1922-1933թթ. Չարենցի գրած հայտնի հինգ պոեմները, լուսաբանում է այդ
գործերի կոնֆլիկտը, սյուժեի, կառուցվածքի լեզվաոճական եւ տաղաչափական առանձնահատկությունները` կատարելով մասնագիտական մի շարք նուրբ դիտողություններ: Տաղանդով եւ իմացությամբ Էդ.. Ջրբաշյանի այս գիրքը պետք է համարել ժամանակակից հայ
գրական քննադատության լուրջ նվաճում,- ավարտում է իր միտքը Եղիշե Պետրոսյանը:
Առաջին էջի վերին ձախ անկյունում
ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Եղիշե ՊետրոսյանԷջ՝ 4Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1982Չափս՝ 60 x 42 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
3126
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6318