«Երեկոյան Երևան»   N28   «Ազնիվ հարությամբ»

«Երեկոյան Երևան» N28 «Ազնիվ հարությամբ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Կ. Ա.Ազարյան: 3-րդ էջում հոդվածագիրն անդրադառնում է Չարենցի բանաստեղծական խոսքի արտահայտչական կողմին: Չարենցը լրջորեն է վերաբերվել իր ստեղծագործությունների լեզվին, չի հանդուրժել լեզվական անփութությունը: Ասելիքը հաստատելու համար Մարությանը մեջբերում է Չարենցի՝ 1929թ. գրած բանաստեղծության տողերը , որտեղ Չարենցը մեծ կարեվորություն է տալիս լեզվի յուրաքանչյուր բառին: նա միշտ գտել է իր երկերի թեմաների համահունչ արտահայտչական նոր ձևեր ու հնարքներ: Ստեղծագործական ճանապարհին Չարենցը հաշվի է առել նախորդների հինավուրց լեզվի անսպառ գանձերը, ավանդույթները: նա ստեղծել է այնպիսի գործեր, որ լեզվական տեսակետից օրինակ են ծառայում այսօրվա գրողներին: Մեջբերում է Ա.Բակունցի Հայաստանի Խորհրդային այսօրվա գրողների I համագումարում հայտարարությունը Չարենցի գրական լեզվի մասին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Աշոտ Մարության Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2144 639 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5226