«Երիտասարդ Չարենցը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կավճաթղթե կազմին Ե.Չարենցի սեւ գույնի լուսանկարն է, կապույտ եւ սպիտակ գույնի տառեր են: Կազմի ներսում կապույտ թանաքով գրված է. «1974 Երեւան. Վարդանյան Ռուբեն. Ստորագրություն»: Կարմիր թանաքով թվեր կան վերջում: Մեծ քանակությամբ էջերի կարմիր եւ կապույտ գույնի թանաքով ընդգծումներ կան: Գրքում շարադրված է մեծանուն բանաստեղծի երիտասարդ տարիների կյանքի ու ստեղծագործության պատմությունը: Գիրքը 1973թ. արժանացել է Հայաստանի գրողների միության գրական առաջին մրցանակին: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է, կազմի ետեւին գրախանութի կնիքն է եւ գինը: Հեղինակ՝  Հրանտ Թամրազյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1353 122 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 2667