Երևան. Աբովյան փողոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1995 թ. դեկտեմբերի 1-ին շրջանառության մեջ է դրվել «Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Աբովյան փողոցը: 2001 թ. Երևանում անցկացվել է միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման1700-ամյակին: Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում, ծովի մակերևույթից 865-1390 մ բարձրության վրա: Տարածքը՝ մոտ 230 կմ2: Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է, որը որպես քաղաք հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.: Երևանը՝ քաղաք է շուրջ մեկ միլիոն բնակչությամբ: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1995 Չափս՝  4,1x2,5 սմ Նկարագրություն՝  Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակը: II թողարկում: Անվանական արժեքը՝ 80 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Արազյան Դավիթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  732-Նամ.