Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Անորոշ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Զարդատախտակը բարակ ուղղանկյուն թիթեղ է, որի արտաքին մակերեսը զարդանախշված է, կենտրոնում, ոճավորված շրջանակի մեջ, ծաղկաթերթիկներ են, չորս անկյունները՝ սիրամարգեր: Կողմային մասերից մեկում զոդված է կլոր կախիկ, իսկ հակառակ երեսին՝ նրան զուգահեռ, կլոր փոքրիկ օղակ: Թիթեղը եզերված է բուսանախշ զարդագոտիով: Զարդատախտակը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՊարսկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆյութը՝ արծաթ, մեծ օղակը՝ ոչ թանկարժեք մետաղՉափս՝ 6 x 4 սմՔաշ (գր)՝ 13,6 գՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17606-68