Զարդատուփ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Զարդատուփ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն զարդատուփ՝ ետ բացվող կափարիչով, եղջյուրներով և ոտիկներով: Կափարիչի կենտրոնում ցորեն հիշեցնող ծաղկաթերթիկներով նախշ է: Այն երկու կողմերից լուծված է թեք ակոսիկներից կազմված կամարներով: Մնացած դաշտը լուծված է անկյունագծային խաչաձև բաժանում ունեցող քառակուսիներով: Կափարիչին ներսի կողմից զույգ հավքեր են փորագրված՝ արանքում կենաց ծառ:Ծառի տակ հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերն են: Դիմացի պատին երեք կենաց ծառեր են, որոնցից երկուսի վարդյակները ծաղկաթերթիկներով են, կենտրոնականը՝ հավերժության նշանով:Վարդյակները վերևից ունեն կամարաձև ժապավենով երիզում: Մնացած դաշտը լուծված է անկյունագծային խաչաձև բաժանում ունեցող քառակուսիներով: Մի կողքի պատին ծաղկաթերթիկներով վարդյակ է փորագրված, որրն ունի հասկանման ժապավենով երիզում: Չորս կողմերում երկուական եռանկուններ են՝ նրանց մեջ գնդեր: Մյուս կողմի պատին վարդյակ է փորագրված, որի ծաղկաթերթիկների մեջ գնդեր են տեղադրված: Այն երիզված է սլաքաձև և զիգզագաձև եռանկյուններց ու գնդիկներից կազմված ժապավեններով: Չորս կողմերում երկուական եռանկուններ են՝ նրանց մեջ գնդեր: Հետևի պատի կենտրոնում քառակուսի է, ոը կենտրոնում ունի խաչաձև բաժանում, մնացած մասը անկյունագծային բաժանում ունեցող մանր քառակուսիներ են: Տակը հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերն են, հատակին փորագրություն չկա: Հեղինակ՝  Գրիգոր Բայբուրտցյան Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988թ. Չափս՝  22 x 12,5 x 12,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  2231