Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Զուռնա
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Հայկական հնագույն փայտե ,փողային նվագարաններից է, պատրաստված ծիրանենու փայտից: Փողն երկարավուն է, ներքևի մասում՝ աստիճանաբար լայնացող և ընդգծված շրթով: Փողն երեսի կողմում ունի 7, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնահանանցք, որոնք տեղադրված են հավասարաչափ: Հիմնական ձայնանցքերից բացի փողի ներքևի մասում կա 3 զույգ օժանդակ՝ ձայնը լավ տարածելու համար: Փողի բերանի մասում՝ պպիչի հագցման տեղում, փայտի վրա դեղին պղնձե օղակ է՝ ամրություն տալու նպատակով: Բերանի մասում ամրանում է պղնձե միլը՝ եղեգնից պպիչով: Փողն ամբողջովին պատված է փորագիր շրջագոտիներով:
Հեղինակ՝ Գևորգ Զոհրապի ԱլոյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Անիի շրջ., Ձիթհանքով գյուղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1983թ.Նյութը՝ փայտ, պղինձ, եղեգն, թելԵրկարություն (սմ)՝ 35.5Տրամագիծ (սմ)՝ լայն մասը՝ 7, նեղը՝ 1.2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4586/2
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-117