Զուռնա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Զուռնա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լեզվակային խմբին պատկանող փայտե փողային նվագարան է: Ունի աստիճանաբար լայնացող փող, որի երեսի կողմում բացվում է 7, հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Փողի ներքևի լայնացող մասի վրա կա 6 օժանդակ անցք՝ հնչեղությունը կարգավորելու նպատակով: Հիմնական ձայնանցքերի դիրքը հավասարաչափ է: Բերանի մասում փողին ամրանում է բեչան՝ ձայնի կարգավորիչը, որի 2 լեզվակները մտնում են փողի մեջ: Բեչայի մեջ հագցվում է մետաղից մունդշտուկը՝ միլ, որը ավարտվում է եղեգնից պպիչով: Նվագարանի փողի և բեչայի միջև՝ փողի ծայրին, հագցված է մետաղից բարակ օղակ-երիզ: Հեղինակ՝  Գևորգ Զոհրապի Ալոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անիի շրջ., Ձիթհանքով գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Նյութը՝  փայտ, եղեգն, մետաղ, թել Երկարություն (սմ)՝  30.5 Տրամագիծ (սմ)՝  9.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4730/4 ա, բ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-121