Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Զուռնա
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կրկնակի լեզվակային խմբին պատկանող փայտյա փողային նվագարան է, ունի նեղ, աստիճանաբար լայնացող փող, որի լայն մասին 6 անցք է հավասարաբար տեղաբաշխված։ Փողի երեսի մասում 7 ձայնանցք կա, հակառակ կողմում՝ 1: Փողի վերևի մասում փչանցքի մոտ շրջագոտիներ կան՝ 3 զույգ գոտիից հետո 5 շրջագոտի է արված, հետո՝ 7 շրջագոտի։ Շրջագոտիներ են արված ամբողջ փողի երկարությամբ։ 1-ին ձայնանցքը փչանցքից 5,2 սմ ցած է, հակառակ կողմից՝ 5,2 սմ ցած: 2-ը 1-ից՝ 1,6 սմ, 3-ը 2-ից՝ 1,4 սմ, 4-ը 3- ից՝ 1,5 սմ, 5-ը 4-ից՝ 1,5 սմ, 6-ը 5-ից՝ 1,5 սմ, 7-ը 6-ից՝ 1,7 սմ: Հակառակ կողմի ձայնանցքը 1-2 ի միջև է։ Փողի բերանի մասին հագցվում է մետաղյա մունդշտուկը՝ միլ։ Փողը մուգ կարմիր գույնի փայտ է:
Վարպետ՝ Կոլյա ԹորոսյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԲյուրականՆյութը՝ Փայտ, մետաղԵրկարություն (սմ)՝ 37,5Տրամագիծ (սմ)՝ 8Հայտնաբերման ժամանակը՝ 1984 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7397/8
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-174