Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Էջմիածին և հայոց հնագոյն եկեղեցիներ: Պրակ Ա.
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Մեսրոպ Վարդ. Էջմիածին և հայոց հնագոյն եկեղեցիներ: Պրակ Ա. - Վաղարշապատ, /1905/, Մայր աթոռոյ Ս. Էջմիածմի: Շապիկը բաց դարչնագույն երանգով ստվար թղթից է: Առաջին կազմերեսին հայերեն, ռուսերեն և գերմաներեն ոճավորված տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի ձախ մասում կա սև-սպիտակ փոքր ուղղանկյուն պատկերր: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է դարչնագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթ: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հով. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ «Արտ. Թումանեան» սև թանաքով մակագրությունը: Տիտղոսաթերթի երեսի էջին վերնագիրը տպագրված է հայերենով, իսկ դարձերեսին՝ ռուսերենով ու գերմաներենով: Էջ 35-ի ներքևի լուսանցքում՝ աջից, նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Գրքի վերջում՝ լրացուցիչ 20 էջերի վրա, ռուսերեն և գերմաներեն լեզուներով տպագրված է գրքի ամփոփումը և առանձին 12 կավճպատ թերթերով՝ սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Գրքի մի քանի էջերին նույնպես կան նկարներ, գծանկարներ: Գիրքը վերականգնված է:
Հեղինակ՝ Մեսրոպ ՎարդապետԷջ՝ 120, 20, 12 թ. նկ.Նյութը՝ թուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ /1905/Լայնություն (սմ)՝ 16,3Երկարություն (սմ)՝ 22,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/124