Էսքիզ ասեղնագործության զարդանախշի

Էսքիզ ասեղնագործության զարդանախշի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Անկանոն ուղղանկյունաձև, մեջտեղում ուղղանկյունաձև կտրվածքով թղթի երկու ծայրերում նմանատիպ զարդանախշեր են: Կենտրոնական ծաղկանախշը եզերված է օձատիպ հորինվածքներով, որոնք վերևում միանում են կիսալուսնաձև գծանախշերով: Վերջինիս վրա իրար հենված կիսալուսնաձև գծանախշերի պատկերներ են: Նեքևում զարդանախշն ավարտվում է ծաղկահորինվածքով: Թղթի ետևի կողմում թվաբանական գործողություններ են արված: Զարդանախշը արված է մատիտով: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  8.4 Բարձրություն (սմ)՝  17.9 Նվիրատու՝  Բիուզանդ Կյուրքչյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6459/92 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-197