Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Անկանոն կիսաշրջանաձև թղթի կենտրոնում պատկերված է ութթևանի աստղաձև զարդամոտիվ, որի բոլոր կողմերից ելնում են զիգզագաձև ծայրերով ճառագայթներ: Սրանից դեպի ներքև ձգվում է ծաղկաշղթայի զարդամոտիվ: Վերջինիս աջ և ձախ կողմերում պատկերված են մեկական դրոշ և փող: Փողի միջից ելնում են տերևներով զարդարված ճյուղերի զարդամոտիվներ: Զարդանախշի ձախ կողմը եզրագոտում է կտրտված եզրեր ունեցող տերևների զարդաշղթան: Զարդանախշն արված է մատիտով և ծակոտիներով:
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դ. սկիզբՆյութը՝ թուղթԼայնություն (սմ)՝ 6.7Բարձրություն (սմ)՝ 4.2Նվիրատու՝ Բիուզանդ ԿյուրքչյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6459/13
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-197