Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ապակյա նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է ընտանեկան խնջույքի մի տեսարան: Ուղղանկյունաձև, երկարավուն սեղանի շուրջը նստած են տարբեր սեռի և տարիքի մարդիկ: Կենտրոնում նստած տարեց կինն ավանդական հագուստով է, գլխին ունի կոպի: Սեղանի շուրջը նստած մնացած չորս կանայք միջին տարիքի են: Սեղանի երկու ծայրում նստած են երկու տղամարդ, որոնց ծնկներին նստած է մեկական երեխա: Ելուստավոր ոտքեր ունեցող սեղանը ծածկված է մուգ գույնի ծածկոցով, որի վրա դրված են լիքը և կիսադատարկ շշեր, ափսեներ, իսկ կենտրոնում՝ փոքրիկ բաժակի մեջ, ծաղկեփունջ: Ետին պլանում սենյակի գծավոր պատն է երևում, որի ձախ կողմում ամրացված է զարդանախշերով մեծ գորգ: Հատակը ծածկված է փոքրիկ ուղեգորգով:
Նյութը՝ ապակիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԶանգեզուրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. առաջին կեսՉափս՝ 18*13Նկարիչ՝ Գաբրիել Իսահովի ՍաֆարյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6525/85
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-436