Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Թալինի եզդիների ընտանիք: Առաջին շարքում գետնին նստած են երկու մանկահասակ աղջիկներ, իսկ մեջտեղում՝ երիտասարդ կին: Երկրորդ շարքում աթոռների վրա նստած են երեք միջին տարիքի կին, իսկ նրանց մեջտեղում, պատերազմի մասնակից երիտասարդ Ֆտկոն: Վերջինս հագել է զինվորական համազգեստ, որի կուրծքը զարդարված է մեդալներով: Նստած կանանցից մեկը գրկել է փոքրիկին: Վերջին շարքում կանգնած են կին և տղամարդ: Երկուսն էլ երիտասարդ են, կնոջ ձեռքին փոքրիկ երեխա կա: Կանգնած տղամարդը հագնված է եվրոպական տարազով, գլխին կրում է մորթե փափախ: Կանայք բոլորն էլ ազգային տարազով ու արդուզարդով են:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2086/1
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-60