Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թաշկինակ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ուղղանկյունաձև բամբակյա թափանցիկ, սպիտակ կտորից , մի անկյունում եռանկյունաձև կտոր է կտրված: Եզրերին մետաքսյա սպիտակ թելով ասեղնագործված է լայն ժանյակ, որն ունի զիգզագաձև եզրեր: Կտորի եզրերով անցնում է սյունիկների շարք, որին հաջորդում են երկու նեղ զարդագոտի: Սրանց մեջ ծիլերով արված են ոճավորված բուսանախշեր: Զարդագոտիներին հաջորդում է սյունիկների երկրորդ շարքը, որից հետո՝ եռանկյունաձև և հովհարաձև պատկերներից կազմված եզրագոտի:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Դեր-ԶորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1915թ.Նյութը՝ բամբակ, մետաքսԼայնություն (սմ)՝ 20Երկարություն (սմ)՝ 21Նվիրատու՝ Երանուհի Գեթինգ-ՀայդոստյանՆկարագրություն՝ 1915թ-ին Դեր-Զորի ճանապարհին, մահվանից առաջ ցավերը մեղմելու , մոռանալու համար գործել է Ե. Գեթինգ-Հայդոստայանի ԱՄՆ-ում բնակվող ընկերուհու տատիկը:Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7010/241
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3085/241