Թաշկինակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաշկինակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա սպիտակ, թափանցիկ քառակուսի կտորից է : Եզրերին ամրացված է բամբակյա սպիտակ թելով գործված 3.5սմ լայնությամբ հելունագործ ժանյակ, որը կազմված է փոքր շեղանկյունաձև պատկերներից: Չորս անկյուններում կտրտովի տեխնիկայով ասեղնագործված են մեկական քառաթերթ ծաղիկներ, որոնց կողքերից դուրս են գալիս երեքական տերևներով ցողուններ: Այս ծաղկահորինվածքների միջև նույնատիպ քառաթերթ ծաղկանախշեր են, որոնք միասին կազմում են ծաղկաշղթա: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Եվրոպա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բամբակ, մետաքս Լայնություն (սմ)՝  33 Երկարություն (սմ)՝  33 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/103 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085