թերթի պատառիկ «Երեկոյան երեվան»N196 «Դեպի կարմիր ա...
թերթի պատառիկ «Երեկոյան երեվան»N196 «Դեպի կարմիր ապագան»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Էջում հոդվածագիրը ներկայացնում է Չարենցի ձեռագրերը փրկող, նկարիչ Ռեգինա Ղազարյանի արվեստանոցը, ուր ամեն ինչ հիշեցնում է մեծ բանաստեղծին: Ներկայացնում է նկարչի աշխատանքները` չարենցյան թեմաներով: Մեջբերում է տողեր «Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմներից: Հոդվածագիրը նշում է, որ Ռ. Ղզարյանի անհատական ցուցահանդեսում ներկայացված 50 աշխատանքից 25-ը չարենցյան գործեր են: Ներկայացնում է ցուցահանդեսից ստացած 4 տպավորություն, նկարչի ապագա ծրագրերը: Բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայելու նրա երկերի միհատորյակը, որտեղ կընդգրկվեն Ղազարյանի մի քանի աշխատանք: Էկրան կբարձրանա «Եղիշե Չարենց» կինոնկարը: Հոդվածագիրը խոսում է Ռ. Ղազարյանի փրկած` Չարենցի անտիպ ժառանգության ճակատագրի մասին:
Դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Վ. ՍանթրյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
374
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ272