Թիկնոց

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված մետաքսյա կաթնագույն կտորից։ Փեշի տակ կտորը ծալված և ձեռքով կարված է։ Կրծքի կտրվածքի եզրերի երկարությամբ, թևերի եզրերով, ուսագլուխների և վզի երկարությամբ նեղ թելքաշ է արված։ Առջևի մասում՝ աջ և ձախ կողմերում ասեղնագործված են նշաձև տերևներով զարդարված մեկական բազմաթերթ կլորավուն ծաղիկներ։ Թիկունքի վրա նույնատիպ տերևներով ու ծաղիկներով զարդարված դեպի ներքև իջնող երկար ցողուններ են ։ Վերևում մեծ ու փոքր սոխակ հիշեցնող թռչունների պատկերներ։ Վարպետ՝  Զարուհի Պապոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ուրհա Հայտնաբերման վայրը՝  Բեյրութ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-1930-ական թթ. Նյութը՝  մետաքս Նվիրատու՝  Ալիսա Գրիգորի Պապոյան Հայտնաբերման ժամանակը՝  24.07.1990թ․ Լայնություն (սմ)՝  77 Երկարություն (սմ)՝  124 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7867/10 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3752