Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դիմերեսին՝ վերևի մասում գրված է «Դրամանիշ», դրանից ներքև՝ «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն /Советская Социалистическая Республика Армения/» գրությունը: Ձախ կողմում՝ զարդանախշ օվալաձև շրջանակի մեջ՝ «Ռուբլի 100 000 рублей», կենտրոնում՝ «Հարյուր հազար ռուբլի» գրությունները: Աջ կողմում ՀՍԽՀ զինանշանն է: Ներքևի ձախ մասում նշված է տարթիվը, իսկ աջ մասում՝ սերիան և համարը՝ «ԱԲ 001»:
Դարձերեսին՝ կենտրոնում մեծ զարդանախշի մեջ գրված է «100 000» նիշը: Վերևի ձախ անկյունում հավերժության նշանն է, իսկ աջ կողմում՝ վարդյակ:
1918 թ. ՀԱՀ շրջանառության մեջ է դրել Պետբանկի երևանյան բաժանմունքի չեկերը, այնուհետև՝ 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, որոնց ձևավորումը կատարել են Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաճյանը, իսկ տպագրությունը իրականացվել է Լոնդոնում “Waterlow and Sons Ltd” ընկերության կողմից
Վիճակը՝բավարար:
Լայնություն (սմ)՝ 9,2Երկարություն (սմ)՝ 15,9Նյութը՝ ԹուղթԱրտադրողի անվանումը՝ «Վաթերլո և որդիներ» ընկերությունըՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼոնդոնՀայտնաբերման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1922 թ.Հայտնաբերման ժամանակը՝ 1990թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8299/ 26
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-92