Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Բնօրինակի անվանում՝
Сто рублей
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
1918 թվականի փետրվարին Անդրկովկասում՝ այդ թվում նաև Հայաստանում, շրջանառության մեջ դրվեցին Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշերը՝ բոները: Թղթադրամի արտաքին երեսին պատկերված են ճարտարապետական էլեմենտներ՝ սյուներ և տանիք, որոնց վրա արված են զարդանախշեր: Վերևի մասի կենտրոնում իրար դիմաց կանգնած թռչուններ են: Անդրկովկասյան կոմիսարիատի բոների ուրվագծերի հեղինակն է ճանաչված ճարտարապետ՝ Գաբրիել Տեր-Միքելովը (Գ. Տեր-Միքելյան): Կենտրոնում գրված է « 100 Сто рублей », ներքևում ՝ 1918 г.: Թղթադրամի վրա եղած անհատական համարն է՝ ББ-0994: Զետեղված են նաև Կոմիսարիատի նախագահի և ֆինանսների կոմիսարի ստորագրությունները: Հետևի երեսին, շրջանակների մեջ շրջանառության մեջ պարտադիր լինելու վերաբերյալ մակագրությունը ներկայացված է երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն: Այս շարքի թողարկումը ուշագրավ է նրանով, որ սրանք փաստացի առաջին թղթադրամներն են, որոնց վրա առկա են հայերեն մակագրություններ:Թղթադրամը ունի եզրային և կենտրոնական հատվածի վնասվածքներ:
Լայնություն (սմ)՝ 9.5Երկարություն (սմ)՝ 15.6Նյութը՝ ԹուղթԱրտադրողի անվանումը՝ Անդրկովկասյան ֆեդերացիաՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱնդրկովկասՀայտնաբերման վայրը՝ Հայաստան, ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1918 թվականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-1337
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-212