Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Բնօրինակի անվանում՝
ԵՐԿՈՒՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆ ՌՈՒԲԼԻ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Թղթադրամը ունի վարդագույն, բաց կանաչ, դեղին, բաց շագանակագույն երանգներ, հարուստ հայկական ոճով արված զարդանախշեր:Երեսի կողմին, վերևում գրված է « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», որը երկու կողմից շրջապատած են թևավոր վիշապները:Դրանց կողքին նշված է ռուբլու սերիան՝ Ա375762: Կենտրոնում, կանաչ ֆոնին գրված է ԵՐԿՈՒՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆ ՌՈՒԲԼԻ: Աջ և ձախ մասերում իրար համակցված եռանկյունիների մեջ գրված է 250, որոնց տակ պատկերված են թևավոր հրեշտակներ՝ ձեռքին թուր, ոտքերի տակ՝ գալարվող վիշապ: Ներքևում դրված է Ալ.Խատիսյանի ստորագրությունը և թիվը՝ 1919: Հետևամասում պատկերված է հայկական տարազով կինը՝ ճախարակով թել մանելիս: Աջ մասում խոշոր տառերով գրված է 250 ռուբլի, վերևում՝ թևավոր առյուծի գլուխ է, ներքևում իրար հակառակ նստած թևավոր վիշապներ են:Դրանց արանքում շրջանակի մեջ է առնված ՀՀ հապավումը: Թղթադրամի երեսի կողմի ձախ մասը պատռված է:
Լայնություն (սմ)՝ 9.5Երկարություն (սմ)՝ 15.6Նյութը՝ ԹուղթԱրտադրողի անվանումը՝ Waterlow and Sons ընկերությունՍտեղծման/Արտադրման վայրը՝ Մեծ ԲրիտանիաՀայտնաբերման վայրը՝ Հայաստան, ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1919 թվականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-1337
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-203