Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կանաչ հիմնագույնով թղթադրամի դիմերեսի վերին հատվածում պատկերված է բուսանախշ ուղղանկյուն, որի կենտրոնում ռուսերենով գրված է ПЯТ РУБЛЕЙ, եզրերում գրված 5 թվանշանը: Կենտրոնական մասում գրված է Бони Закавказского комисариата և «Обзательнны кь обрашению наравню сь государственными билетами»: Գրությունից ձախ կոմիսարիատի կոմիսարի ստորագրությունն է, աջ կողմում ֆինանսների կոմիսարի ստորագրությունը: Ներքևի մասում բուսանախշ զարդաշրջանակի մեջ գրված 1918: Ձախ անկյունում դրամանիշի համարն է՝ ЕН 0461 :
Դարձերեսին բուսանախշ եզրագոտու վրա գրված է ПЯТ РУБЛЕЙ, իսկ ներքևում երեք զարդանախշված շրջանակների մեջ երե՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն լեզուներով գրություններ են «ՀԻՆԳ ՌՈՒԲԼԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՊԵՏԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻՆ ՀԱՎԱՍԱՐ»; Սրանից ներքև ուղղանկյուն զարդագոտու կենտրոնում գրված է «За поделку Боного виновным подвергаются наказанию как за поделку кредитнихь билетов», եզրերում 5 թվանշանը:
Լայնություն (սմ)՝ 7,5Երկարություն (սմ)՝ 11,5Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹբիլիսիՀայտնաբերման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1918թ.Հայտնաբերման ժամանակը՝ 1987 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6833/5
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-69