Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Բնօրինակի անվանում՝
10 հազար ռուբլի
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թվականին շրջանառության մեջ դրվեցին Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրամները:
Թղթադրամի ընդհանուր ֆոնը նարնջագույն է,վրայի գրությունները՝ կարմիր: Դիմերեսի ձևավորումը կատարված է ազգային նախշերի օգտագործմամբ: Կենտրոնում գրված է « 10 000 ռուբլի » բառը: Տպված են հաստ թղթի վրա, առանց ջրանիշի և հիմնական մակագրությունները հայերեն են: Դարձերեսի վրա բազմալեզու գրություններ են
Թղթադրամը տպագրվել է առանց սերիայի և համարի: Թղթադրամի վրա առկա են երկու պաշտոնյաների ստորագրությունները:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀայաստանՀայտնաբերման վայրը՝ ԿապանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1921 թվականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-709
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-104