Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դեղնականաչավուն հիմնագույնի վրա հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով գրված է «100» ռուբլի, դրոշմված են նաև Արարատ լեռան և Արարատյան դաշտավայրի պատկերները և Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու զարդաքանդակներից մեկի գծանկարը: Ներքևի երկու կողմում նշված է թղթադրամի համարը Ա 016849 և 1919թ: Վերևի մասում թռչնաձև զարդանախշերի մեջ գրված է «Հայաստանի Հանրապետություն»: Վրան դրոշմված է Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի ստորագրությունները: Հիմնական մակագրությունները հայերեն են, մասամբ կան նաև ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով մակագրություններ:Դարձերեսին՝ կլորավուն շրջանակի մեջ պատկերված է սուրը ձեռքին, օձին տապալող արծիվի պատկերը: Երկու կողմերում գրված է «100» նիշը և 1919: Ողջ մակերեսը ծածկված է բուսանախշերով :
Լայնություն (սմ)՝ 9Երկարություն (սմ)՝ 13,8Նյութը՝ ԹուղթԱրտադրողի անվանումը՝ «Վաթերլո և որդիներ» ընկերությունըՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼոնդոնՀայտնաբերման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1919թ.Նկարիչ-Ձևավորող՝ Հակոբ Կոջոյանը , Արշակ ՖեթվաջյանըՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6458
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-66