Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կենտրոնում ուղղանկյուն շրջանակի մեջ հայերեն գրված է «ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆ ՌՈՒԲԼԻ»: Նրանից վերև, ուղղանկյունաձև շականակագույն շրջանակի մեջ, որի երկու կողքերին պատկերված են արծիվներ, գրված է «Հայաստանի Հանրապետություն»: Թղթադրամի երկու կողմերում պատկերված են հրեշտակներ, որոնցից վերև ծաղկեպսակի մեջ գրված է «250» նիշը: Թղթադրամի ամենավերին, երկու կողմերում գրված են թղթադրամի համարները: Վրան դրոշմված է այդ ժամանակ պաշտոնավարող վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի ստորագրությունները: Հիմնական մակագրությունները հայերեն են, մասամբ կան նաև ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով մակագրություններ: Իսկ ամենաներքևի մասում 1919թ: Թղթադրամի դարձերեսին բուսանախշ շրջանակի մեջ ճախարակով թել մանող հայ կնոջ պատկերն է, և Դաշնակցական Հայաստանի գերբը, որի կենտրոնում գրված է «250» ռուբլի, վերևում պատկերված է առյուծի գլուխը, իսկ շրջանակի կողմային մասերում գրված է «Հայաստանի Հանրապետություն» :
Լայնություն (սմ)՝ 9Երկարություն (սմ)՝ 16Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼոնդոնՀայտնաբերման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1919թ.Նկարիչ-Ձևավորող՝ Հակոբ Կոջոյանը , Արշակ ՖեթվաջյանըԹողարկող՝ «Վաթերլո և որդիներ» ընկերությունՆվիրատու՝ Ա. ՄանուկյանՀայտնաբերման ժամանակը՝ 1979 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
673/2բ
Բաժնեհաշվառանիշ՝
Դ -9