Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Քառանկյունաձև ցանցկեն ժանյակի վրա հոծ հյուսվածքով գրված է. «Կեցցե Խորհրդային Հայաստան Ե. Կ. 1957 թ.»: Գրությունից վերև պատկերված է ութաթև աստղ, չորս անկյուններում՝ թռչուններ: Առանձին գործած (54) հավերժության վարդյակները 2 շարքով միմյանց միացվելով կազմել են քառանկյունաձև շրջանակ: Ամբողջ ժանյակը ամրացված է կապույտ մետաքսյա կտորի վրա: Ասեղնագործը արգենտինահայ Եսթեր Կոտիկյանի կողմից նվեր է ուղարկվել Հայաստանի գերագույն սովետի նախագահության նախագահ Շ. Առուշանյանին, որն էլ իր հերթին նվիրել է թանգարանին:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԱրգենտինաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1957 թ.Նյութը՝ ՄետաքսՉափս՝ 60 x 53 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 1250