Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ուղղանկյունաձև ժանյակ, որն ամբողջությամբ կազմված է ասեղնագործ չորս զարդագոտիներից: Կենտրոնում լայնակի դասավորված են սկզբում առանձին գործված, ապա եզրափակիչ շարքով իրար կցված 13 հավերժության խորհրդանիշը հիշեցնող ութաթերթ վարդյակներ: Հաջորդ զարդագոտին ունի կրկնվող ծաղկաթերթիկներ հիշեցնող զարդամոտիվ: Երրորդ զարդագոտին առաջինի կրկնությունն է՝ կազմված 36 վարդյակներից: Չորրորդը կրկնում է երկրորդին:
Ժանյակը գործվել է Հունաստանից ԱՄՆ ներգաղթած մի հայ կնոջ կողմից: Սեդա Վարդանյանը՝ եղեռնից ԱՄՆ արտագաղթած, ձեռք է բերել այն և նվիրել իր դստերը՝ Երևանում բնակվող Գոհար Վարդանյանին:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀունաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի 2-րդ կեսՆյութը՝ ԲամբակՉափս՝ 105 x 40 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 16776