Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
«Տաթևիկ Սազանդարյան» ժողովածուն տպագրվել է «Հայկական թատերական ընկերություն» հրատարակչությունում: Այն նվիրված է հայտնի երգչուհի, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Տաթևիկ Սազանդարյանին, որտեղ զետեղված են հոդվածներ, հիշողություններ, նամակներ, սովետական և արտասահմանյան մամուլի արձագանքներ, որոնցում արտացոլված են նրա բազմակողմանի ստեղծագործական և հասարակական գործունեությունը, արվեստի և մշակույթի գործիչների հետ ունեցած լայն կապերը: 39 և 184 էջերում զետեղված են Ա.Խաչատրյանի ասույթները երգչուհու մասին, որի տաղանդը արվեստում կոմպոզիտորը շատ բարձր է գնահատել: Տեքստը՝ հայերեն և ռուսերեն: Թողարկված է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի 50-ամյակի կապակցությամբ:
Հեղինակ՝ Ջ. Ստեփանյան, Ի. ԻոնիսյանՆյութը՝ Թուղթ, տպագիրՆվիրատու՝ Գնված է №3 գրքերի խանութիցՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1984թ.թերթ՝ 160Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1814
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-1930