Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ժողովրդական խաղեր: (Ուսուածք)
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Մ. Աբեղեան. Ժողովրդական խաղեր: (Ուսուածք). Արտատպութիւն «Արարատ» ամսագրից. - Վաղարշապատ, 1905, տպարան Մայր Աթոռոյ ս. Էջմիածնի: Շապիկը բաց մոխրագույն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի վերևի մասում Հովհ. Թումանյանի ինքնագիրն է մատիտով՝ «Յ. Թումանեան», իսկ դարձերեսին` Հովհ. Թումանյանի անձանական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև վերջին էջ 117-ի ներքևի լուսանցքում: Գրքի վերջին ֆորզացի վրա Հովհ. Թումանյանի որդու` Արտավազդի, ձեռքով գրված է ՝ «Հեղինէին! Որպէս նուէր, սիրո գրաւ
Ներան տուի մի փնջիկ.
Փնջիկիս հետ սիրտս տարաւ
Սեղմեց կրծքին լուռ մնջիկ
Փնջիկս չորցաւ շատ օրերից ետ,
Բայց սէրս յաւերժ պահեց նա յաւետ:
Արտաւազդ
Կարդա երես 15-ն. Խոտան բան»:
Որոշ էջերին կան մատիտով նշումներ, որոնց պատկանելը Հովհ. Թումանյանին ստույգ չէ: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, եզրերը՝ մաշված:
Հեղինակ՝ Աբեղյան Մ.Էջ՝ 117Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1904, շպկ.` 1905Լայնություն (սմ)՝ 16Երկարություն (սմ)՝ 23,7Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
508/613