Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Թեյի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ինքնաեռ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ինքնաեռ մետաղական, գլանաձև, կլորացված տակով, որը նստած է քառաթաթ քառակուսի տակդիրով կլոր ոտքի վրա: Կափարիչը իրանի տրամագծի չափով, հանովի: Վզիկը՝ նեղ կլոր, որի վրա դրված է բաց տակով թասի նման հատուկ հարմարանք թրմելու թեյնիկի համար: Կենտրոնում ձևավոր բռնակով ծորակ կա, իրանի կողային պատերին շարժական բռնակներ՝ փայտե սև բռնիչներով: Ծորակից վերև փորագրված են արտադրողի տվյալներով գրառումներով մեդալյոններ: Հետևի մասում կա էլեկտրականությանը միացնելու համար վարդակ, որը հարմարեցված է ավելի ուշ: Թամար Թումանյանի վկայությամբ, այս ինքնաեռը նա նվեր է ստացել տատիկից 1912 թ. և այդ մասին հիշատակում է Հովհ. Թումանյանին՝ Սանկտ-Պետերբուրգ գրած նամակում, տես՝ Փաստաթղթերի բաժին N 3064: Ցուցադրվում է պատշգամբում: Նվեր բանաստեղծի ընտանիքից: Ակտ N 156, 19/II-1975 թ.:
Վարպետ՝ անհայտԲարձրություն (սմ)՝ 30,5Նյութը՝ մետաղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
728/3
Բաժնեհաշվառանիշ՝
ՀԲ 824