Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Զուգանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված են Լևոն և Նինա Կարախանյանները երիտասարդ տարիքում (հավանաբար ամուսնությունից հետո): Ներքևում ոտքը-ոտքին գցած Լևոն Կարախանյանն է, մուգ գույնի բաճկոնով սպիտակ վերնաշապիկով, սև մետաքսե փողկապով, իսկ նրա բազկաթոռի թիկնակին թեքությամբ նստած է տիկին Նինան՝ մուգ բրդյա կտորից կարված ձիգ ու դասական զգեստով, փոքր սպիտակավուն մորթե օձիքով, վզին արցունքաձև կախիչով ոսկյա շղթա: Նա մանկամարդ դեմք ունի, գանգրահեր է, հավաքած սանրվածքով, համաչափ ու բարի դեմքով: Ամուսինն ավելի խստադեմ է, թավ բեղերով, համաչափ դիմագծերով:
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթԼայնություն (սմ)՝ 15.5Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբԲարձրություն (սմ)՝ 23.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/44
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-503