Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Բնօրինակի անվանում՝
Լազար Սերեբրյակով (Ղազար Արծաթագործյան). 1795-1862, ռուս նավատորմի ծովակալ: Ծովակալի դիմանկարը. Կցաթերթ՝ Տեսարան ռուս-թուրքական պատերազմից (1828-1829)
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
1996 թ. ապրիլի 30-ին շրջանառության մեջ է դրվել «Լազար Սերեբրյակովի ծննդյան 200-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Լազար Սերեբրյակով Մարկևիչը (Ղազար Մարկոսի Արծաթագործյան) (1795-1862), ռուսական ռազմածովային նավատորմի ծովակալ: Մասնակցել է ռուս-թուրքական պատերազմում (1828-1829), ծառայել է Սևծովյան և Բալթյան նավատորմերում, եղել նավերի հրամանատար: 1838 թ. հիմնադրել է Նովառոսիյսկ քաղաքը: Հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-1856): LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1996Չափս՝ 4,1x2,5 սմՆկարագրություն՝ Լազար Սերեբրյակովի ծննդյան 200-ամյակը: Անվանական արժեքը՝ 90 ՀՀ դրամՆկարիչ-Ձևավորող՝ Դավթյան Ս.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
799-Նամ.