Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Լապտեր փողոցի՝ տանձաձև վեցանկյուն լապտեր է, իրանը կազմված է վեցական լայն և նեղ, կարճ և երկար շեղանկյուն, սեղանաձև ապակիներից, որոնք բոլոր կողմերով ագուցված են մետաղե ձողերի մեջ: Իրանի հարթ սնամեջ գլխամասին տեղադրված է շրջանաձև, միջնամասում համաչափ շերտերի բաժանված գնդաձև գլխիկ՝ վրան բազմանիստ թիթեղյա կափարիչով և մետաղալարից կախիկով: Լապտերի կողերից մեկը, որի վրա բռնակ կա, ծառայել է որպես դռնակ, որտեղից լապտերի մեջ են տեղադրել լամպը: Ունի վեց կարճ ոտքեր (ոտքերից մեկը բացակայում է): Հին Երևանում, նախքան էլեկտրականության տարածումը, փողոցները լուսավորվում էին նմանատիպ լապտերներով, որոնց մեջ դրվում էր նավթով վառվող լամպը: Դրանք կախում էին յուրաքանչյուր տան մուտքի պատի վրա: Այս լապտերը պատկանել է ՀՀ ժողովրդական նկարիչ-քանդակագործ Խ. Իսկանդարյանի ծնողներին, որոնք հնաբնակ երևանցիներ էին:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբՆյութը՝ մետաղ, ապակիՉափս՝ 66 x 116 սմՆվիրատու՝ Խ. ԻսկանդարյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17658-2