«Լիտերատուրնայա Արմենիա»-11, Ս. Զոլյան, էջ` 107-11...
«Լիտերատուրնայա Արմենիա»-11, Ս. Զոլյան, էջ` 107-110: Ե. Չարենց«Նեիզդաննիեի ի նեսոբրաննիե սոչինենիա»,
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հանդես
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հանդեսի գլխ. խմբագիր`
Հարություն Կարապետյան,
պատ. քարտուղար` Լուիզա
Կիրակոսյան: Շապիկին Հրաչյա Հակոբյանի «Անվանական», Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եվ բալետի թատրոնի ճեմարանի
էսքիզից հատված» եվ «Դալիի
դիմանկարը» աշխատանքների պատկերներն են:
Ս. Զոլյանը նշում էր, որ Ան.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկեր»-ի լույս աշխարհ գալը հայ գրականության եվ բանաստեղծության մեջ երկար սպասված տոն էր: Հոդվածագիրը փորձ է անում արտահայտել իր
զգացումները վերը նշած գրքի մասին, որտեղ գլուխգործոցներ են եվ արժանիորեն կարող են
զարդարել ցանկացած
գրականություն, որոնցում Չարենցը ի մի է բերում անցած կյանքը` լեցուն այրող ցավով, բայց այն դադարել է կենսաբանական լինելուց, այն արդեն համամարդկային մակարդակի է:
Գրքի հիմքը հանդիսացող
ձեռագրերը կարելի է համեատել կիսաքանդ հայկական վեհ տաճարի հետ, որն անսպասելիորեն հայտնվում է լեռնային անտառի մեջ, պոեզիան փլված գմբեթով տաճարի եվ ցրիվ տված խաչքարի հետ:Չարենց բանաստեղծը
գիտակցում է իր ով լինելը եվ հիրավի հանդիսանում է համաշխարհային կուլտուրայի բանաստեղծ: Չարենցին ըմբռնելը ժամանակակից հայ գրականության եվ մշակույթի կենսական պահանջ է: Օտարալեզու ընթերցողի լիարժեք ծանոթությունն աշխարհի եվ Կարսի բնիկ բանաստեղծի ստեղծագործության հետ ոչ միայն հրատապ խնդիր է, այլեվ անհետաձգելի պարտականություն եվ Չարենցի եվ աշխարհի առջեվ,-ավարտում է իր խոսքը
հոդվածագիրը:
Ս. Զոլյանն անդրադարձել է նաեվ Գ. Անանյանի հրատարակած «Ե. Չարենց Պոենմները, բանաստեղծությունները» գրքին: Նշում է, որ հեղինակը ժողովածուն կազմել է չարենցյան ս
կզբունքներով եվ նյութի տեղադրումով:
անվանաթերթի ներքեվում` աջ անկյունի մոտ ՉՏԹ կնիքն է:
Էջ՝ 112Նյութը՝ կավճապատ թուղթ, թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1984Չափս՝ 25,7 սմ x 16,7սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
3726
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6190