Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակ կազմով ամսագիր:
«Նա տեմի իսկուստվա» բաժնում Վահան Հարությունյանի «Նաշ սավրիմենիկ» հոդվածն է նվիրված Հ. Կոջոյանի 75-ամյակին: Հեղինակը խոսում է գրքի ձեւավորման գրաֆիկայի մասին եւ իբրեւ եզակի նմուշ օրինակ է բերում Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի՝ Կոջոյանի ձեւավորումները: Ոճավորումն արված է էպիկական պոեզիայի ոգով, հարազատ մնալով Չարենցի փիլիսոփայական մտքերին, խորիմաստ տողերին: Անզուգական են կազմ-շապիկի, անվանաթերթի ձեւավորումները: Յուրաքանչյուր պոեմ սկսվում է նկարչական ձեւավորումով, որը լիովին արտահայտում է հանճարեղ պոետի ասելիքը, որոշոկի դարձնում երկի լեյտմոտիվը: Միայն հանճարեղ նկարչի եւ հանճարեղ պոետի միասնական, ներդաշնակ ստեղծագործական աշխաանքի արդյունքում կարող է ստեղծվել այնպիսի հազվադեպ գլուխգործոց գրաֆիկայում, ինչպիսին է Չարենցի վերջին մատյանի նկարչական ձեւավորումը:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1282 418
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 5381