«Լուսաբաց»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կնոջ քանդակ է: Գլուխը ծածկված է գլխաշորով, իսկ դեմքի մոտ՝ գլխաշորի տակից, երևում են ալիքաձև մազերը: Վզի հատվածում կան շրջանաձև վեց օղակ, որոնք դեպի դուրս են ճկված: Կրծքավանդակի մասում արված է սրտաձև բացվածքով խոռոչ: Ձախ ձեռքը դրված է որովայնին: Գոտկատեղից ցած երևում է բազմափոթ զգեստի մի մասը: Արձանիկը երևում է ծոծրակից մինչև թիկունք հասնող բացվածքի շնորհիվ: Գլխին՝ ետին մասում, կան եռաշերտ հորիզոնական լայն կապեր: Հեղինակ՝  Դավիթ Բաբայան (Երևանցի) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  հրակավ, ջնարակ Բարձրություն (սմ)՝  58 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7369/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-818/3