Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Անիի Մայր տաճար (Սբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի) Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում եկեղեցու հարավային ճակատն է: Հարավային ճակատին երևում է կամարաշար: Կամարներից երկուսը որմնախորշեր են, իսկ ութը՝ որմնակամարներ: Ինչպես նաև երևում է վեց լուսամուտ, ճակտոնի կլոր լուսամուտը, կիսավեր մուտքը, եկեղեցու քանդված գմբեթը: Լուսանկարի դիմերեսին կետեր, գծեր և այլ հետքեր չկան: Դարձերեսի կենտրոնում առկա է «Անի. Կաթողիկե մայր եկ. հատված հարավային ճակատից» մատիտով գրությունը, որից ներքև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպը, առարկայի հաշվառանիշը (Լ39/30): Ներքևի աջ անկյունում առկա է «ծ.32» մատիտով գրությունը: Լայնություն (սմ)՝  18 սմ Երկարություն (սմ)՝  24 սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1910-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 176 Բաժնեհաշվառանիշ՝  Լ39/30