Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Բնօրինակի անվանում՝
Անիի Մայր տաճար (Սբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի)
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում Տեկորի տաճարի ներքին տեսքն է: Երևում են որմնասյուներ, խորանը, կամարներ, մուտքը, քանդված առաստաղից մի հատված: Լուսանկարի դիմերեսի ներքևի ձախ անկյունում սպիտակով գրված է «448» կան նաև սև կետեր: Դարձերեսի վերևի աջ կողմում առկա է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպը և առարկայի հաշվառանիշը (Լ6/772), ավելի ներքև՝ Արմֆան պատմ. հուշ. պահպ. կոմիտեի շտամպն է, նույն մասում առկա է «Տեկոր Կաթուղիկէ:» սև գրիչով գրությունը և նույնը ռուսերեն՝ “Текор. Собор. Алтарная абсида” սև գրիչով գրությունը: Ներքևի աջ անկյունում մատիտով գրված է «ծ.64»:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ լուս.՝ 16,5 սմ, ստվարաթ.՝ 21,5 սմԵրկարություն (սմ)՝ լուս.՝ 23 սմ, ստվարաթ.՝ 28,3 սմՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1900-1910-ական թթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 124
Բաժնեհաշվառանիշ՝
Լ 6/772