Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Բնօրինակի անվանում՝
Անիի Մայր տաճար (Սբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի)
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում եկեղեցու ընդհանուր տեսքն է հարավարևելյան կողմից: Հարավային ճակատին երևում է կամարաշար: Կամարներից երկուսը որմնախորշեր են, իսկ ինը՝ որմնակամարներ: Ինչպես նաև երևում է վեց լուսամուտ, ճակտոնի կլոր լուսամուտը և կիսավեր մուտքը: Արևելյան ճակատին ևս երևում է կամարաշար: Կամարներից երկուսը որմնախորշեր են, իսկ երեքը՝ որմնակամարներ, և հինգ լուսամուտ: Լուսանկարում երևում է նաև եկեղեցու քանդված գմբեթը: Լուսանկարի դիմերեսին կան գծեր և սպիտակ կետեր: Դարձերեսի ներրքևի ձախ հատվածում կողմից, X դ. Թ. Թորամանյան Մայր տաճար» գրությունը: Ներքևի ձախ հատվածում առկա է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպը և առարկայի հաշվառանիշը (Լ6/648)՝գրված սև գրիչով: Նույն մասում կա շտամպ, որը հստակ չի երևում: Կողքը առկա է «Անի. Կաթողիկե եկեղեցին (սկսեց Սմբատ II 989 թ. վերջ. Կատրամիդան 1001 թ. Ճարտ. Տրդատ) Հարավ-արևելքից» գրությունը և նույնը ռուսերեն. “Ани. Собор нач. Смбатом II 989 г. Закончен Катрамидой в 1001 г. Архит. Трдат Вид юго-востока”: Ներքևի ձախ հատվածում մատիտով գրված է «ծ.8», որից ներքև կրկին մատիտով գրված է «62»:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ լուս.՝ 22,7 սմ, ստվարաթ.՝ 28,2 սմԵրկարություն (սմ)՝ լուս.՝ 16,4 սմ, ստվարաթ.՝ 20,7 սմՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1900-1910-ական թթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 124
Բաժնեհաշվառանիշ՝
Լ 6/648