Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Անիի Տիգրան Հոնենց եկեղեցի (Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի) Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում եկեղեցու ընդհանուր տեսքն է հարավ-արևմուտքից: Արևմտյան ճակատը ավերված է, իսկ հարավային ճակատին երևում է ութ որմնակամար, երկու որմնախորշ, երեք կլոր լուսամուտ, մեկ ուղանկյունաձև քանդակազարդ պսակով լուսամուտ: Լուսանկարում երևում է նաև կամարաշարով զարդարված գմբեթը և քանդված վեղարը: Լուսանկարի դիմերեսին կան սև գծեր, ներքևի ձախ անկյունում սպիտակով գրված է «94,604», 94-ի վրա գիծ է քաշած: Դարձերեսի վերևում առկա է «Անի Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավ արևմուտքից XIII դ. (Տիգրան Հոնենցի կառուցած) Թ. Թորամանյան» մատիտով գրությունը: Ներքևի ձախ մասում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպն է և առարկայի հաշվառանիշը (Լ6/49) և «ծ.44» մատիտով գրությունը: Հեղինակ՝  Թ. Թորամանյան Լայնություն (սմ)՝  24 սմ Երկարություն (սմ)՝  17,5 սմ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1910-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 124 Բաժնեհաշվառանիշ՝  Լ 6/49