Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Անիի Մայր տաճար (Սբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի) Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում եկեղեցու հարավային պատի արևմտյան կողմն է: Երևում է երեք որմնակամար և երկու լուսամուտ քանդակազարդ պսակով: Պատին երևում են արձանագրություններ և եկեղեցու առջև ընկած բազմաթիվ քարեր: Լուսանկարի դիմերեսի ներքևի ձախ անկյունում առկա է «111» գրությունը: Դարձերեսի ձախ կողմում առկա է «Անի, Կաթողիկ մայր եկեղեցու հարավային պատի արևմտյան կողմը X դ լուսանկարիչ Գ. Հովսեփյան» մատիտով գրությունը: Ներքևի ձախ հատվածում առկա է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպը և առարկայի հաշվառանիշը (Լ6/24)՝գրված մատիտով, որի կողքը մատիտով գրված է «ծ.13»: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17 սմ Երկարություն (սմ)՝  23,5 սմ Հեղինակ՝  Գ. Հովսեփյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1910-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 124 Բաժնեհաշվառանիշ՝  Լ 6/26