Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Անիի Մայր տաճար (Սբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի) Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում եկեղեցու արևելյան ճակատի խորշերից մեկի քանդակազարդ պսակն է, կողքը երևում է նաև բարձրաքանդակ: Լուսանկարի դիմերեսի աջ ներքևի անկյունում սպիտակով գրված է «65», իսկ վերևի ձախ անկյունում՝ «575», կան նաև սև հետքեր: Դարձերեսի վերևում առկա է «Անի, Կաթողիկե եկեղեցու արևելյան խորշերից մեկի քանդակազարդը» մատիտով գրությունը: Ներքևի ձախ կողմում առկա է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպը և առարկայի հաշվառանիշը (Լ6/40), որի կողքը մատիտով գրված է «ծ.18»: Հեղինակ՝  Թ. Թորամանյան Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  24 սմ Երկարություն (սմ)՝  17,6 սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1910-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 124 Բաժնեհաշվառանիշ՝  Լ 6/40