Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Բնօրինակի անվանում՝
Անիի Տիգրան Հոնենց եկեղեցի (Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի)
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում եկեղեցու ընդհանուր տեսքն է հյուսիս-արևելքից: Հյուսիսային ճակատին երևում է ութ որմնակամար, երկու որմնախորշ, երեք կլոր լուսամուտ և մեկ քանդակազարդ պսակով ուղանկյունաձև լուսամուտ: Արևելյան ճակատին երևում է կամարաշար և մեկ ուղանկյունաձև լուսամուտ: Երևում է նաև կամարաշարով պատված գմբեթը, որի վրա կան ուղանկյունաձև լուսամուտներ և քանդված վեղարը: Լուսանկարի դիմերեսի ներքևի ձախ անկյունում սպիտակով գրված է «95,605», կան նաև սև հետքեր: Դարձերեսի աջ կողմում առկա է «Անի, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հյուսիս-արևելքից XIII դ. 1914 թ. (Տիգրան Հոնենցի կառուցած) լուսանկարիչ Թ. Թորամանյան» մատիտով գրությունը: Ձախ կողմում«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպն է և առարկայի հաշվառանիշը (Լ6/47), որի կողքը մատիտով գրված է «ծ.43»:
Հեղինակ՝ Թ. ԹորամանյանՆյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 17,5 սմԵրկարություն (սմ)՝ 23,7 սմՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1914 թ.Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀայաստանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 124
Բաժնեհաշվառանիշ՝
Լ 6/47