Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Լուսանկար՝ Փրկչի եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը փակցված է 21,1 x 28,3 չափի, կապույտ գույնի, հաստ թղթի վրա և սև-սպիտակ է: Լուսանկարում եկեղեցու ներքին տեսարանն է: Լուսանկարի դիմերեսի ներքևի աջ անկյունում առկա է «366» գրությունը: Դարձերեսին առկա են գրիչով գրություններ հետևյալ բովանդակությամբ՝ «Անի Փրկչի եկեղեցի (Կառուցված Աբլղարիբի կողմից 1036 թ.). ներսի տեսարան», «Ани. Церковь Спасителя. (Постр. Абулгарибом в 1036 г.) Внутренний вид.»: Դարձերեսին առկա են նաև՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի և «Արմֆան պատմամշակութային հուշարձանների կոմիտե»-ի շտամպերը և առարկայի հաշվառանիշը՝ «Լ6/570» «ծ. 50»գրված մատիտով և գրիչով: Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17,1 Երկարություն (սմ)՝  22,8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1920 թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 124 Բաժնեհաշվառանիշ՝  Լ 6/570