Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Լուսանկար՝ Անի, Առաքելոց եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը փակցված է 21,6 x 28,2 չափի, կապույտ գույնի, հաստ թղթի վրա և սև-սպիտակ է: Լուսանկարում պատկերված է եկեղեցու արտաքին տեսքը: Լուսանկարի դարձերեսին առկա են գրիչով գրություններ հետևյալ բովանդակությամբ՝ «Անի. Առաքելոց եկեղեցին. հարավային գավթի արևելյան ճակատը. (վերանորոգումից հետո).», «Ани. Церковь Апостолов южного притвора (после реставрации).»: Դարձերեսին առկա են նաև՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի և «Արմֆան պատմամշակութային հուշարձանների կոմիտե»-ի շտամպերը և առարկայի հաշվառանիշը «Լ6/137», «ծ. 28» գրված մատիտով և գրիչով: Հեղինակ՝  Թ. Թորամանյան Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  23 Երկարություն (սմ)՝  16,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1920 թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 124 Բաժնեհաշվառանիշ՝  Լ 6/137