Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Բնօրինակի անվանում՝
Լուսանկար՝ Ագարակ, եկեղեցի
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Լուսանկարը փակցված է 21 x 28 չափի, կապույտ գույնի, հաստ թղթի վրա և սև-սպիտակ է: Լուսանկարում պատկերված է եկեղեցու ընդհանուր տեսքը: Լուսանկարի դիմերեսի ներքևի աջ անկյունում առկա է գրություն հետևյալ բովանդակությամբ՝ «4557»: Դարձերեսին առկա են գրիչով գրություններ հետևյալ բովանդակությամբ՝ «Ագարակ. VII դ. եկեղեցին. հարավ- արևմուտքից.», «Агарак (Акряк) Церковь VII в. Вид с юго-запада», մատիտով՝ «սբ. Կաթողիկե», «457»: Դարձերեսին առկա են նաև՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի և «Արմֆան պատմամշակութային հուշարձանների կոմիտե»-ի շտամպերը և առարկայի հաշվառանիշը «Լ6/789», «ծ. 82» գրված մատիտով և գրիչով:
Նյութը՝ Լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 22,5Երկարություն (սմ)՝ 16,5Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1900-1920 թթ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 124
Բաժնեհաշվառանիշ՝
Լ6/789