Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կրեմագույն կազմին սեւ
տպատառերով ամսագիր:
«Հովհ.Թումանյանի ծննդյան 100-ամյակը» բաժնում Վ.Համբարձումյանի «Համազգային մեծ բանաստեղծը» փոքրածավալ հոդվածն է, ուր մեջբերում է Չարենցի տողերը Թումանյանի անձի վերաբերյալ.
«Ես կարդում եմ նրան ու ասում -
Այս հմուտ հանճարեղ Լոռեցին...»(էջ 4): 7-րդ էջում Ս.Աղաբաբյանի «Հովհ.Թումանյանը եւ արդիականությունը» գրախոսությունն է, ուր հեղինակը հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ իրենց գյուտով հռչակված հանճարների կողքին նշում է Ե.Չարենցի անունը՝ հեղափոխության գյուտով: Ապա՝ մեջբերում է Հ.Թումանյանին իրավացիորեն հասցեագրված Չարենցի տողերը. «Նա մեծ էր ավելի, քան եղավ...»: Չարենցը «Եղբայրության շաղախը» մահախոսականում Թումանյանին անվանել է «Միջցեղային մերձեցման աշտարակ» (էջ 13):
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, տպագիրՀեղինակ՝ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչությունԷջ՝ 108Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1969Չափս՝ 25 սմ x 16 սմՏպարան՝ Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչության տպարանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1326 470
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 5433