Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Կոթողներ
Տեսակ/ժանր՝
Հուշարձան
Թանգարան՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Համաձայն ՍՍՌՄ մինիստրների սովետի 1948թ. հոկտեմբերի 14-ի N 3898 որոշման՝ Խ. Աբովյանի տոհմական տունը համարվում է ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ: Տոհմատունը բաղկացած է պատշգամբից, հյուրասենյակից, թոնրատնից և մառանից:
Պատշգամբ- երկու կողմից սյուներ, ձախ կողմից դեպի հյուրասենյակ տանող մուտքի դուռ: Հատակը՝ սև, սրբատաշ տուֆից, առաստաղը՝ փայտ և խսիրածածկ: Դիմացի պատին խորշ՝ ամանեղենի համար, ձախ պատի վրա երկու պատուհան (23.4 մ²):
Հյուրասենյակ- մուտքի դիմացի պատից դուռ է բացվում դեպի գլխատուն, նրանից աջ՝ մեծ խորշ ծալքի համար, խորքի պատի կենտրոնում բուխարի, նրանից աջ ու վերև խորշ՝ մոմակալի համար, իսկ պատշգամբի կողքի պատին երկու պատուհան: Ձախ պատը ազատ է (21.875 մ²):
Հացատուն- աջ կողմի պատի մեջ կա մեկ խորշ և երկար թարեք, խորքի պատին, թարեքի շարունակությունը, ծալքի տեղ և երկու խորշեր՝ ամանեղենի համար: Դիմացի պատին թարեքի շարունակությունն է: Կա մեկ խորշ ամանեղենի համար և դեպի մառան տանող դուռ: Ետևի պատին դեպի դուրս տանող դուռ, նրանից ձախ ու վերև՝ երկու փոքրիկ լուսամուտներ: Սենյակի կենտրոնում՝ թոնիր՝ թոնրախուփով (25.4 մ²):
Մառան- մեկ պատուհանով և երկու խորշերով: Դիմացի և աջ կողմի պատերի տակ՝ դարավանդ: Հատակը հողից, ծածկը՝ փայտ, խսիրով (26.22 մ²):
Վարպետ՝ Մելիք Աբով /Խ. Աբովյանի պապը/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՔանաքեռՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 18-րդ դարի կեսՆյութը՝ քար, հող, փայտՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1