Խաթաբալա: Կոմեդիա 4 արարվածով և 6 պատկերով

Խաթաբալա: Կոմեդիա 4 արարվածով և 6 պատկերով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Խաթաբալա: Կօմեդիա չորս արարուածով եւ վեց պատկերով Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հեղինակութիւն Գ. Սունդուկեանցի. Խաթաբալա: Կօմեդիա չորս արարուածով եւ վեց պատկերով. - Թիֆլիզ, 1881, տպարան Յովհաննէս Մարտիրոսեանցի, Օրբէլեան փողոց, 5: Շապիկը բաց կանաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի աջ անկյունում կա սև թանաքով մակագրություն՝ «Թումանեանց», ներքևի մասում՝ մանուշակագույն ուղղանկյուն կնիք՝ Կենտրոնական գրադարանի, որի վրա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքն է: Նույն կնիքը և Հովհ. Թումանյանի անձնական գրադարնի կապույտ թանաքով կնիքը կա նաև տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 143-ի ներքևի լուսանցքում: Էջ 143-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Գիրքն ամբողջովին մաշված և մասնատված է, վերջին կազմերեսը բացակայում է: Հեղինակ՝  Սունդուկյան Գ. Էջ՝  VIII, 143 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1881 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/338